Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայաստանի անասնաբույժներն «աֆրիկյան ժանտախտի» դեմ պայքարի ծրագիր են մշակել և ներկայացրել կառավարությանը: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց անասնաբուժության տեսչության պետ Գրիշա ԲԱՂՅԱՆԸ: Նա հույս ունի, որ արդեն այս հինգշաբթի կառավարության հերթական նիստում այն կարժանանա գործադիրի հավանությանը: Սակայն մինչ մշակված ծրագիրը կյանքի կկոչվի, անասնաբույժները «աֆրիկյան ժանտախտի» հիմնական օջախներ համարվող Լոռու և Տավուշի մարզերում կանխարգելիչ միջոցներ են իրականացնում` ախտահանում են միջավայրը և վերացնում խոզերին: «Որոշ գյուղերում մենք խոզերի մի ամբողջ գլխաքանակ ենք վերացրել, որտեղ այդ կենդանիներից էլ չկա»,- փոխանցեց Բաղյանը: Նրա խոսքով, վարակի տարածման օրվանից արդեն իսկ վերացվել է 1600 գլուխ խոզ:
Երեկ տեղեկություն էր տարածվել, թե Երևանի խոզաբուծական ֆերմաներից մեկում ժանտախտով հիվանդ խոզեր են հայտնաբերել և այնուհետև` այրել: Մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ խոզերի շրջանում այդ հիվանդությունը «աֆրիկյան ժանտախտ» է, Բաղյանն ասաց, որ լաբորատոր վերջնական ախտորոշում չի կատարվել:
«Չի բացառվում, որ դա նույն «աֆրիկյան ժանտախտը» լինի»,- նշեց Բաղյանը: Մարդկանց մխիթարելու համար, անասնաբուժության տեսչության պետը վստահեցրեց, որ քաղաքի խանութներում հիվանդ խոզի միս չի վաճառվում, իսկ սառեցված խոզի միսը վտանգավոր չէ:
«Մարդիկ կարող են հանգիստ խոզի միս ուտել»,- հանգստացրեց Բաղյանը` հավելելով, որ այդ վարակի հարուցիչը մարդկանց օրգանիզմ չի ներթափանցում, դրանով վարակվում են միայն խոզերը:
Թեև այս հետևողական հավաստումներին, այնուամենայնիվ խմբագրություն զանգեր են հնչում. մարդիկ ուզում են իմանալ, թե ինչպես կարելի է ճանաչել վարակված միսը: Մենք հետաքրքրվեցինք այս հիվանդության հետ կապված. պարզվում է արտաքին և առաջնային ախտանիշները բավական ակնհայտ են և սկսվում են վերջույթներից... Տարածվում է շփման, միջատների, այլ վիրուսակիրների միջոցով: վիրուսը կարող է տարածվել մարդկանց, ավտոմեքենաների միջոցով ևս: Հիվանդ և «կասկածելի» խոզերին ոչնչացնելուց հետո պետք է ախտահանել խոզաուծարանը: Միայն վարակն իսպառ ոչնչացնելուց և ղոզաբուծարանն ախտահանելուց հետո կարելի է անցնել... խոզապահությանը:

Placeholder