Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Armenian Navy Band» երաժշտախմբի հիմնադիր Արթո Թունչբոյաջյանը վերջերս է վերադարձել Ստամբուլից, որտեղ հայ և թուրք երաժիշտներին միավորող Յաշ-Ար երաժշտախումբը մասնակցել է «Ռոք խաղաղության համար» ամենամյա փառատոնին: Փառատոնի ընթացքում Յաշ-Ար խումբը հանդես է եկել մեկժամյա համերգով` ներկայացնելով Հրանտ Դինքի հիշատակին նվիրված իր առաջին ձայնասկավառակի ստեղծագործությունները: Արթո Թունչբոյաջյանը նաև հանդիպումներ է ունեցել թուրքական մամուլի ներկայացուցիչների հետ` ներկայացնելով Յաշ-Ար խումբը և Հրանտ Դինքի հիշատակին նվիրված մեծ նախագծի շրջանակներում խմբի առաջիկա ծրագրերը:
Ի դեպ, երկու օրից տեղի կունենա «Armenian Navy Band» երաժշտախմբի հիմնադիր Արթո Թունչբոյաջյանի հեղինակած «200 խոսք, 200 միլիոն իմաստ (դրսից ներսդ նայիր)» գրքույկի շնորհանդեսը: Այն ընդգրկում է երաժշտի մտքերը մարդու, բնության, կյանքի, սիրո և այլ երևույթների ու գաղափարների շուրջ: Այն նպատակ ունի ընթերցողի առջև բացել երաժշտի ներաշխարհը, ներկայացնել նրա մտորումներն ու խոհերը մարդու և մարդկության մասին: Գրքույկի ռուսերեն և անգլերեն տարբերակները ևս գրեթե պատրաստ են և շուտով կհրատարակվեն:

Placeholder