ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ. 60 ՀԱԶԱՐ ՔԱՐՏԱՐԱՆ ԹՎԱՅՆԱՑՎԵԼ Է
Կրթություն, գիտություն
14:18 05/09/2007

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ. 60 ՀԱԶԱՐ ՔԱՐՏԱՐԱՆ ԹՎԱՅՆԱՑՎԵԼ Է

Հայաստանի ազգային գրադարանի շուրջ 60 հազար քարտարաններ այս պահի դրությամբ թվայնացվել են: Այս մասին Panorama.am-ի թղթակցին հայտնեց Ազգային գրադարանի համակարգչային բաժնի վարիչ Նունե Մանվելյանը: «Մինչ այսօր թվայնացվել են միայն հնատիպները, ինչպես նաև 2003-ից մինչ այսօր տպագրված ժամանակակից գրականությունը»,- նշեց Ն. Մանվելյանը:

Նրա խոսքով, թվայնացված կատալոգներում տրված են միայն գրքի ընդհանուր տվյալները: Այն ընդգրկում է տեղեկատվություն գրքի նկարագրի և այն մասին, թե որտեղ կարելի է գտնել այդ գիրքը, ով է հեղինակը, ինչպես նաև գրքի ընդհանուր բովանդակությունը: Ն. Մանվելյանի հավաստմամբ, առաջիկայում թվայնացվելու են միայն քարտարանները, քանի որ գրադարանի գրականության քանակը շատ մեծ է, և առանց քարտարանների տեղեկատվական բազայի մուտքագրման, հնարավոր չէ գրականությունը թվայնացնել: «Ազգային գրադարանը ունի վեց, վեց ու կես միլիոն գիրք և դրանք թվայնացնելու համար մեծ աշխատանք է պահանջվում»,- ընդգծեց նա:

Նշենք, որ թվայնացված գրականությունից հնարավոր է օգտվել Ճարտարագիտական համալսարանի և Երևանի պետական համալսարանի համակրագչային ռեսուրսային կենտրոններից:

Տեղեկացնենք, որ ազգային գրադարանի քարտարանների թվայնացման արտոնագիրը գնել է պետությունը, իսկ բուն թվայնացման գործընթացը ֆինանսավորվում է պետության կողմից:
Placeholder
ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ. 60 ՀԱԶԱՐ ՔԱՐՏԱՐԱՆ ԹՎԱՅՆԱՑՎԵԼ Է