Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Սեպտեմբերի 11-15-ը Հայաստանի պետական կամերային նվագախումբը կազմակերպում է «Արցախյան Առաջին Փառատոնը» խորագրով փառատոն` նվիրված Շուշիի ազատագրման 15-ամյակին»,- այսօրվա ասուլիսում այդ մասին ասաց Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյանը:
Փառատոնի 8 համերգները տեղի կունենան Ստեփանակերտում, Շուշիում, Մարտակերտում, Գանձասարում, Վանք գյուղում, իսկ կեզրափակվի Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում կայացող բացօթյա գալա-համերգով: Այն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Հանրային հեռուստատեսությամբ:
Փառատոնին մասնակցում են 200-ից ավելի երաժիշտներ, որոնց թվում են Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Արցախի պետական կամերային նվագախումբը, Արցախի պետական երգչախումբ, Արցախի զինվորական փողային նվագախումբը:
Արամ Ղարաբեկյանը նշեց. «Դա արվում է առաջին հերթին դասական արվեստը ժողովրդին հասցնելու ու այն իմաստավորվելու համար»: Նա հատկապես կարևորեց, որ «ժողովուրդը կարող է լսել կենդանի հնչողություն, ինչն այսօր քիչ է, կամ գրեթե չկա»:
Փառատոնի ընթացքում կայացող բոլոր համերգների մուտքն անվճար է. հովանավորն է ՀՀ մշակույթի նախարարությունը: Ֆինանսական աջակցությունը կազմում է 27 միլիոն դրամ:

Placeholder