Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայաստանի երկու բջջային օպերատորները վերջին շրջանում ակնհայտորեն փորձում են սակագների իջեցման միջոցով բաժանորդներին դեպի իրենց գրավել: Խոսքը վերջին նորության «Միասին» և «Միասնական» սակագնային պլանի մասին է, որոնք և ձևով, և բովանդակությամբ նման են միմյանց:
«Վիվասելը» «Միասին» ակցիան, ըստ իրենց ինտերնետային կայքէջի տեղեկատվության, սկսել է իրականացնել օգոստոսի 14-ից, որով առաջարկում է առավել ցածր սակագնով զանգեր Վիվասելի ներսում: Իսկ «Արմենտելը» գրեթե նույն անվանմամբ` «Միասնական», ակցիան սկսել է իրականացնել սեպտեմբերի 6-ից (ըստ «Արմենտելի» կայքէջի տեղեկատվության) և այդպիսով առաջարկում է զանգեր կատարել 49 դրամով:
«Արմենտել»-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ ՉՈՒԹԻԼՅԱՆԻ խոսքերով, իրենք ամենևին նպատակ չունեն կրկնօրինակել իրենց մրցակցին: «Աշխարհի բոլոր երկրներում էլ բջջային օպերատորները նման ակցիաներ իրականացնում են: Սա ամենևին էլ առաջինը լինելու նախաձեռնություն չէ»,- հավելեց Հասմիկ Չութիլյանը:

Placeholder