Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Թուրքիայում համերգը անցավ շատ բարձր մակարդակով, ընդունելությունը շատ «բարոյական» էր: Երաժիշտները այնքան լավ ինձ ընդունեցին, որ նույնիսկ շորերս էին համբուրում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հայտնի դուդուկահար, հայ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը: Նա նշեց, որ Ստամբուլում և Անկարայում կայացած համերգներում ինքը հանդս է եկել թուրք սազահար Յավուզ Բինգյոլի հետ:
Դուդուկի վարպետի խոսքով, համերգների նպատակն էր նպաստել թուրք և հայ ժողովուրդների բարեկամությանը: Ջ. Գասպարյանը նշեց, որ համերգների ժամանակ հնչել է երգ` նվիրված Հրանտ Դինքի հիշատակին:
Անկարայի համերգի ժամանակ դահլիճը լեցուն է եղել միայն թուրք հանդիսատեսով, իսկ Ստամբուլում` եղել են տարբեր ազգերի ներկայացուցիչներ, այդ թվում նաև հայեր: «Իմ նպատակն էր թուրք ժողովրդին ծանոթացնել հայկական երաժշտություն հետ»,- ասաց Ջ. Գասպարյանը: Ի դեպ, հայ դուդուկահարին Թուրքիայում առաջարկել են, որպեսզի իր երաժշտություններից մեկը հնչի նոր նկարահանված ֆիլմում, դուդուկի վարպետն էլ չի մերժել:
Նշենք, որ «Եվս երկու քայլ աշխարհի խաղաղության համար» խորագրով համերգները Ստամբուլում և Անկարայում տեղի են ունեցել սեպտեմբերի 1-ի և 2-ին:

Placeholder