Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Վաղը Երևանում կմեկնարկի 5-րդ IEEE EWDTS 2007-Արևելք-Արևմուտք Նախագծում և Թեստ Սիմպոզիումը, որի աշխատանքները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 10-ը: Միջոցառման հանդիսավոր բացմանը ներկա կլինեն ՀՀ կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներ և այլ պատվավոր հյուրեր: Միջոցառման մասնակիցների գրանցումը սկսվել է այսօր:
Միջոցառումը մեր երկրում անցկացվում է առաջին անգամ: Սիմպոզիումն ունի 5 տարվա պատմություն: Նախորդ տարիներին այն անց է կացվել Յալթա (2 անգամ), Օդեսա և Սոչի քաղաքներում:
Ինչպես տեղեկացանք Սիմպոզիումի լուսաբանման կոմիտեի համանախագահ Գայանե Մարկոսյանից, սիմպոզիումի աշխատանքներին 25 երկրներից կմասնակցեն 125 ներկայացուցիչներ: Ներկայացված են 151 զեկույցներ, ինչպես նաև համաշխարհային առաջատար ընկերություններից հրավիրված են 24 խոսնակներ, որոնք կներկայացնեն ոլորտի նորագույն նվաճումներն ու ձեռքբերումները, կքննարկեն հետագա զարգացումները:
Սիմպոզիումի հիմնական նպատակը էլեկտրոնային սխեմաների և համակարգերի նախագծման, նախագծման ավտոմատացման, ինչպես նաև թեստավորման ոլորտում Արևելյան և Արևմտյան Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և աշխարհի այլ կողմերի մասնագետների և գիտնականների միջև փորձի փոխանակումն է: Այն նախատեսված է հատկապես Սև ծովի ավազանի և Կենտրոնական Ասիայի երկրներից և Նորագույն Անկախ Նահանգներից (NIS) մասնակիցների ներգրավման համար:
Սիմպոզիումի հովանավորներն են էլեկտրոնային նախագծման ավտոմատացման, ինչպես նաև ՏՏ ոլորտի համաշխարհային առաջատար մի շարք այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Սինոփսիսը, Քադենսը, Մենթոր Գրաֆիկսը, Վիրաժ Լոջիքը, Նեյշնլ Ինստրումենթսը, Ինթելը և այլ ընկերություններ:

Placeholder