Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Վերջին շրջանում Հայաստանի փրկարար ծառայության գրեթե բոլոր հաղորդագրություններում հաճախ են տեղ գտնում դեղորայքային թունավորման դեպքեր: Ինչի՞ հետ է դա կապված, արդյո՞ք, որ դեղատներում ժամկետանց դեղեր են վաճառվում: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում առողջապահության փոխնախարար Թաթուլ ՀԱԿՈԲՅԱՆԸ բացառեց դա, նշելով, որ դեղատներում ժամկետանց դեղեր վաճառելու ժամանակներն անցել են: «Նման բովանդակությամբ հաղորդագրությունները միանշանակ չպետք է ընդունել: Անընդունելի է նման տեղեկատվություն տարածելը: Մամուլում գրված բոլոր այդ հաղորդագրությունները մենք ուսումնասիրել ենք, և դրանք տարբեր պատճառներ ունեն»,- հավելեց ԱՆ փոխնախարարը:
Վերջերս Վանաձորում արձանագրված դեպքի հետքերով նախարարության աշխատակիցները գնացել են և պարզել, որ պատահականորեն երեխայի ձեռքն է ընկել մոր օգտագործած դեղորայքը, և այն խմելու հետևանքով թունավորվել է: Իսկ ահա Գյումրիի վերջին նման դեպքը ուսումնասիրելուց հետո պարզել են, որ մարդը ավելի մեծ քանակությամբ է դեղորայք ընդունել, քան նրան թույլատրել է բժիշկը, ինչի պատճառով էլ թունավորվել է:
Թ. Հակոբյանի խոսքերով, իրենք պարբերաբար ստուգայցեր են կատարում դեղատներ` պարզելու թե արդյոք դրանք համապատասխան չափորոշիչների համաձա՞յն են աշխատում, թե՞ ոչ: Իսկ եթե դրանց սանիտարական պայմանները չեն համապատասխանում ընդունված նորմերին, ապա դեղատները տուգանվում են:
Փոխնախարարը չնշեց, թե այս ընթացքում, որքան դեղատներ են տուգանվել` ասելով, թե ընթացիկ ստուգումները շարունակվում են և հստակ ոչինչ պատրաստ չէ:
Ինչ վերաբերում դեղատներում չգրանցված դեղերի վաճառքին, ապա փոխնախարարը վստահեցրեց, թե իրենք ստուգայցերի ընթացքում նման դեպք չեն հայտնաբերել:
«Բայց դե` լինում են դեպքեր, երբ դեղատներում իսկապես չգրանցված դեղեր են վաճառվում»,- նկատեց առողջապահության նախարարության պաշտոնյան:

Placeholder