Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Առաջիկայում նախատեսվում է համապատասխան ենթակառուցվածքներ պատրաստել տարիների ընթացքում կուտակված ժամկետանց դեղերն ու թափոնները վերացնելու համար: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց առողջապահության փոխնախարար Թաթուլ ՀԱԿՈԲՅԱՆԸ: Նրա խոսքերով, ծրագրվում է դրանց վերացման երկու եղանակ` այրում և թաղում:
Այսինքն, որոշ դեղեր կայրվեն համապատասխան վառարաններում, իսկ որոշներն էլ կթաղվեն համապատասխան վայրերում: «Կան ընկերություններ, որոնք հետաքրքրություն են ցուցաբերել բժշկական թափոնների վերացման գործն ամբողջությամբ վերցնել իրենց իրավասության ներքո»,- նկատեց փոխնախարարը` հստակ չնշելով, թե որ ընկերություններն են դրանք:
Դեռ մարդասիրական օգնության ճանապարհով Հայաստան եկած, այստեղ ինչ-ինչ պատճառներով կուտակված և այժմ ժամկետանց դարձած դեղերն ու բժշկական թափոնների հստակ ծավալ ԱՆ փոխնախարարը չի նշում: Սակայն մեր տեղեկություններով` դրանք տասը տոննայից ավել են:

Placeholder