Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Սեպտեմբերի 7-10-ը Երևանում, Կոնգրեսս հյուրանոցում առաջին անգամ տեղի է ունենում 5-րդ IEEE EWDTS 2007 «Արևելք-արևմուտք նախագծում և Թեստ Սիմպոզիումը», որի աշխատանքներին մասնակցելու են 25 երկրների 125 ներկայացուցիչներ: Սիմպոզիումում ներկայացված են 151 զեկույցներ, և հրավիրված են խոսնակներ ԱՄՆ-ից, Անգլիայից, Գերմանիայից, Իսպանիայից, կանադայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ռումինիայից, Իտալիայից, Բրազիլիայից, Հնդկաստանից ու Եգիպտոսից: Նրանք կներկայացնեն բարձր տեխնոլոգիաների ոլորտի նորագույն նվաճումներն ու կքննարկեն հետագա զարգացումները:
Սիմպոզիումի հիմնական նպատակը էլեկտրոնային սխեմաների և համակարգերի նախագծման, դրա ավտոմատացման, ինչպես նաև թեստավորման ոլորտում աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող մասնագետների միջև փորձի փոխանակումն է:
Ինչպես լրագրողներին հայտնեց Սիմպոզիումի նախագահ, «Վիրաժ լոջիք» ընկերության փոխտնօրեն, «Համակարգչային Ընկերություն» ասոցիացիայի փոխնախագահ, դոկտոր Երվանդ Զորյանը, սիպմոզիումը հնարավություն կտա հայ մասնագետներին դրսի աշխարհին ներկայացնել իր աշխատանքները, ինչպես նաև ծանոթանալ, ու օգտվել նրանց աշխատանքներից: «Սովորելով ենք սկսում: Տարբեր երկրների համալսարանների ու ընկերությունների մեջ կլինեն նոր համագործակցություններ»,-նշեց նա: Այնուհետև խոսելով այդ ոլորտում տեղեկատվության էլեկտոնային կրիչների (չիպ) դիզայնի մասին, Ե. Զորյանն ասաց, որ այժմ շատ գիտնականներ են աշխատում այդ ուղղությամբ, իսկ օրինակ «Վիրաժ Լոջիք» ընկերությունը զբաղված է դրանց թեստավորման խնդիրներով:
Հարցին, թե որքանով է իրական ներկայումս հայ գիտնականների կողմից այդ կրիչների արտադրություն կազմակերպելու խնդիրը, նա ընդգծեց, որ եթե դրանց դիզայնով զբաղվող մասնագետներ Հայաստանում կան, ապա արտադրության մասնագետներ դեռ չունենք: Նրա ներկայացմամբ, կրիչների արտադրության գործարան կառուցելու համար անհրաժեշտ է 3 միլիարդ դոլար գումար: Նշենք, որ այս Սիմպոզիումը թվով 5-րդն է: Նախորդ տարիներին այն 2 անգամ անցկացվել է Յալթայում, Օդեսայում և Սոչիում:

Placeholder