Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հանգստյան օրերին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) և Հայաստանի PR ասոցիացիայի (APRA) համատեղ ջանքերով լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կազմակերպվել էր երկօրյա սեմինար-քննարկում երկրում ընթացող կրթական բարեփոխումների վերաբերյալ:
Առկա գործընթացների, ոլորտի խնդիրների, անելիքների և ծրագրերի վերաբերյալ զեկույցներով հանդես եկան կրթության և գիտության նախարարության տարբեր բաժինների մասնագետներ: Օրակարգը բավականին հագեցած էր, այն ներառում էր զեկույցներ մշակման փուլում գտնվող «Կրթության տեսլականի», նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական դպրոցի բարեփոխումների, գիտելիքի գնահատման և թեստավորման կենտրոնի գործունեության, բուհերի ծրագրերի, ներառական կրթության և այլ հարցերի վերաբերյալ:
Գրեթե բոլոր զեկույցներից հետո ծավալվեցին բուռն քննարկումներ լրագրողների և ոլորտի պատասխանատուների միջև, բարձրացված խնդիրներից մի քանիսին նախարարության ներկայացուցիչները խոստացան լուծում տալ:
Խոսելով 2008-20015թթ կրթության տեսլականի մասին, ԿԳՆ զարգացման ծրագրերի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը հայտնեց, որ սեպտեմբերի վերջին արդեն փաստաթուղթը պատրաստ կլինի և կներկայացվի գործադիր մարմնին: Նրա խոսքով, փաստաթղթի հիմքում դրվել են ոչ թե առկա խնդիրները, այլ հեռանկարներն ու մարտահրավերները: Կրթության տեսլականի նախագիծն իր առջև խնդիր է դրել ապահովել մեր կրթական համակարգի հեղինակությունը, ճանաչելիությունը,,ներգրավված լինել միջազգային ցանցերում` չկորցնելով մեր ազգային ինքնությունը:
Նշենք, որ սեմինարի ավարտին ներկաները դիտեցին կրթական բարեփոխումների վերաբերյալ UNICEF-ի և APRA-ի նախաձեռնությամբ նկարահանված 29 րոպեանոց ֆիլմ: Ինչպես հայտնեցին կազմակերպիչները, այն շուտով կցուցադրվի Հանրային հեռուստատեսությամբ, ինչպես նաև կտրամադրվի մարզային հեռուստաընկերություններին:

Placeholder