«ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ 250 ՏՈՆՆԱՆ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է
Մշակույթ
16:08 10/09/2007

«ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ 250 ՏՈՆՆԱՆ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

«Սուրբ Հայաստան` վերադարձ տուն» ցուցահանդեսը սեպտեմբերի 15-ից նոյեմբերի 30-ը կգործի նաև Հայաստանում: Վաղը` Երևանի Ազգային պատկերասրահում տեղի կունենա ցուցահանդեսի բացումը, որին անմիջապես կհաջորդի Ֆրանսիայում Հայաստանի տարվա ամփոփիչ նիստը: Նշենք, որ ցուցահանդեսի բացմանը կմասնակցեն նաև վարչապետ Սերժ Սարգսյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում «Սուրբ Հայաստան` վերադարձ տուն» ցուցահանդեսը, կազմակերպիչների հավաստմամբ, մեծ հաջողություն է ունեցել: Ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվել են Հայաստանի Պատմության թանգարանի, Մատենադարանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բացառիկ մշակութային արժեքներ: Հանրապետության նախագահի օգնական, Ֆրանսիայում Հայաստանի տարվա հայկական կողմի գլխավոր հանձնակատար Վիգեն Սարգսյանի խոսքով. «Լուվրում ներկայացվող ցուցահանդեսը 3 ամիսների ընթացքում ունեցել է 300 հազար հաճախորդ»: Ըստ մշակույթի հարցերի նախարար Հասմիկ Պողոսյանի. «Իրականում կատարվեց հայ մշակույթի գրոհ: Ցուցադրելով մեր մշակույթը Ֆրանսիայում, հասկացանք, թե համաշխարհային մշակույթի մեջ ինչ տեղ և կշիռ ունենք»:

Ցուցահանդեսի ժամանակ երկու ուղղությամբ տեղափոխվել են ավելի քան 250 տոննա կշիռ ունեցող ցուցանմուշներ: «Մենք համարում էինք այն պատասխանատվության 250 տոննա: Ցուցահանդեսի համար Հայաստանից առաջին անգամ դուրս հանվեցին առավել կարևոր հնավայրերից մոնումենտալ քանդակագործության օրինակներ»,-ասաց Վ. Սարգսյանը: Ավելացնենք, որ սեպտեմբերի 15-ից «Սուրբ Հայաստան» ցուցահանդեսի շրջանակում «Արվեստների պատկերասրահ» մշակույթային հիմնադրամը կներկայացնի 11 համերգներից բաղկացած շարք:
Placeholder
«ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ 250 ՏՈՆՆԱՆ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է