Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Հայաստանի հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանը հագեցված է լինելու նորանոր հաղորդումներով, նոր նախագծերով»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց Հանրային հեռուստաընկերության տնօրեն Արմեն Արզումանյանը:
Նրա տեղեկացմամբ, 2008-ը լինելու է ֆիլմարտադրության տարի: «Մի վախեցիր» ֆիլմը ես հաջողված եմ համարում, այսինքն սկսել ենք այդ գործը և կշարունակենք»,- ասացց Արմեն Արզումանյանը: Ընկերությունը գնել է նաև լատինաամերիկայն ոճի 180 սերիայից բաղկացած սերիալի սցենար, որի նկարահանումները սկսվելու են հունվարից: Հանրային հեռուստաընկերության տնօրենը մեծ ձեռքբերում է համարում «Կորուսյալներ» սերիալի գնումը և ցուցադրությունը, որն, ըստ նրա,«նախատեսված չէ տնային տնտեսուհիների համար»:
Նկարահանվելու է նաև երիտասարդական հումորիստական սերիալ-հաղորդում, երաժշտական նոր ծրագրեր, օրինակ «Մենք ենք, մեր սարերը», որտեղ մեր երգիչ-երգչուհիները կատարելու են միայն ազգային երգեր:
Բնականաբար, նոր եթերաշրջանում քաղաքական ծրագրերի պակաս ևս չի զգացվի, քանի որ առջևում նախագահական ընտրություններն են:

Placeholder