Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր աուդիտորական և խորհրդատվական մի շարք միջազգային ընկերություններ միավորղ Գրանթ Թորնթոն Ամիօ համաշխարհային կազմակերպությունը ներկայացրեց Հայաստանում կատարած աշխատանքների արդյունքերը: Կազմակերպության բաժնետեր Գուրգեն Հակոբյանի խոսքով, կազմակերպությունը փորձել է այս մեկ տարվա ընթացքում կապեր հաստատել կառավարության, ՀԿ-ների, այլ ընկերությունների հետ: «Մենք որձել ենք ՏՏ աուդիտի և խորհրդատվության ոլորտում Հայաստանի ոչ այնքան զարգացած շուկան բարելավել»,- նշեց բաժնետերը: Գ. Հակոբյանի խոսքով դրա համար կա մի քանի ճանապարհ` շահագրգիռ կողմերի ներգրավում, պետության մասնակցություն, ոլորտի մասնագետների իրազեկում, մասնագետների պատրաստում, ինչպես նաև միջազգային չափորոշիչների ընդունում: Նրա հավաստմամբ միայն այդ ճանապարհն անցնելով կարելի է հասնել որոշակի հաջողությունների:
Խոսելով իրենց հետագա քայլերի մասին նա նշեց, որ կազմակերպությունը պատրաստվում է ավելի ակտիվացնել իր գործունեությունն այս ոլորտում, որպեսզի արդյունքներն էլ ավելի շոշափելի դառնան: Բաժնետիրոջ հավաստմամբ, այս ոլորտի պահանջարկը ողջ աշխարհում արագ տեմպերով աճում է, ինչը Հայաստանում նույնպես տեսանելի է դառնում:
Նշենք, որ Գրանթ Թորնթոն Ամիօ կազմակերպությունը ներկայացված է աշխարհի 113 երկրներում առկա 521 գրասենյակներով, որոնցում աշխատում են մոտ 25 հազար մարդ: Հայաստանում կազմակերպության աշխատակիցների թիվը հասնում է 120-ի:

Placeholder