Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Ֆրանսիայում Հայաստանի տարին դարձավ իրական հաղթանակ»,- այսօր «Սուրբ Հայաստան: Վերադարձ տուն» խորագրով ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազո դեսպան Սերժ Սմեսսովը: Նրա խոսքով, ցուցահանդեսի կազմակերպումը մեծ իրադարձություն էր, որը հնարավորություն տվեց ֆրանսիացիներին և այլազգի դիտողների ծանոթանալու Հայաստանի պատմական, մշակութային արժեքներին:
Բացման արարողությանը ներկա արտգործնախարար Վարդան Օսկանյանը նույնպես բարձր գնահատեց այս միջոցառումը: «Մենք հայկական մշակույթը ներկայացրել ենք Փարիզում և քանի որ այն հանդիսանում է միջազգային կենտրոն կարող ենք ասել, որ մեր գանձերը մենք ներկայացրել ենք միջազգային հանրությանը»,- նշեց Վ. Օսկանյանը:
Փարիզյան «Սուրբ Հայաստան» հավաքածուն ներկայացրել է քրիստոնեական ժառանգության ավելի քան 200 էքսպոնատներ Մատենադարանից, Հայաստանի պատմության թանգարանից, որոնց թվում և 4-18-րդ դարերի 32 խաչքար: Նշենք, որ հայկական գանձերը ցուցադրվել են Լուվրում:

Placeholder