ՆԱԽԱԳԱՀԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԵԼ Է «ԱՖՐԻԿՅԱՆ ԺԱՆՏԱԽՏՈՎ»
Առողջություն
16:35 11/09/2007

ՆԱԽԱԳԱՀԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԵԼ Է «ԱՖՐԻԿՅԱՆ ԺԱՆՏԱԽՏՈՎ»

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանի հետ: Նախագահն առաջնահերթ հետաքրքրվել է հանրապետությունում խոզի ժանտախտի տարածման իրավիճակով և դրա դեմ պայքարի միջոցառումներով: Նախարարը վստահեցրել է, որ արվում է ամեն ինչ վարակի հետագա տարածումը կանխելու համար:

Ինչ վերաբերում է երկրում համաճարակային իրավիճակին, ապա ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում վստահեցրեց անասնաբուժության տեսչության պետի տեղակալ Գևորգ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ, «աֆրիկյան ժանտախտի» նոր օջախներ չեն հայտնաբերվել:

Անդրադառնալով Երևանում հայտնաբերված հիվանդ խոզերին, որոնք ամբողջությամբ վերացվել են, ապա Թովմասյանի խոսքով, տեսչության լաբորատորիայում կատարված հետազոտության արդյունքում «երևանցի» խոզերի շրջանում տարածված հիվանդությունը «աֆրիկյան ժանտախտ» է եղել:

«Իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ, որպեսզի վարակի հետագա տարածումը կանխվի»,- նկատեց Թովմասյանը:
Placeholder
ՆԱԽԱԳԱՀԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԵԼ Է «ԱՖՐԻԿՅԱՆ ԺԱՆՏԱԽՏՈՎ»