ԱՅՍՕՐ ԿԲԱՑՎԻ «ԱՐՄՄՈՆՈ» 5-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ
Մշակույթ
14:13 12/09/2007

ԱՅՍՕՐ ԿԲԱՑՎԻ «ԱՐՄՄՈՆՈ» 5-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ

«Այսօր երեկոյան Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի կունենա Մոնոներկայացումների երևանյան հինգերորդ շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի հանդիսավոր բացումը»,-այդ մասին Panorama am թղթակցի հետ զրույցում ասաց փառատոնի համակարգող Մանե Մկրտչյանը: Նրա խոսքով, փառատոնի հանդիսավոր փակումը կկայանա սեպտեմբերի 18-ին «Համլետ» ներկայացմամբ: Փառատոնի հանդիսավոր բացումը կլինի «Տրակտատ թաշկինակի մասին» ներկայացմամբ, որտեղ հանդես կգան Թբիլիսիի Շ. Ռուսթավելու անվան ազգային թատրոնի դերասանները:

Փառատոնին կմասնակցեն Ավստրալիայից, Ռուսաստանից, Ուկրանիայից, Վրաստանից, Գերմանիայից, Իրանից ժամանած դերասաններ, ինչպես նաև երևանյան տարբեր թատրոնների 8 դերասան: Մ. Մկրտչյանի խոսքով, այս փառատոնը նախորդներից գրեթե չի տարբերվում:
Փառատոնի շրջանակներում հյուրերի համար կցուցադրվի Երևանի Դրամատիկական թատրոնի «Մակբեթ» ներկայացումը: Վարչապետ Սերժ Սարգսյանի բարձր հովանավորությամբ անցկացվող այս փառատոնի ընթացքում ցուցադրվող բոլոր 18 ներկայացումների մուտքն ազատ է:
Նշենք, որ «Արմմոնո» առաջին միջազգային փառատոնը տեղի է ունեցել 2003թ. սեպտեմբերի 24-ին:
Placeholder
ԱՅՍՕՐ ԿԲԱՑՎԻ «ԱՐՄՄՈՆՈ» 5-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ