Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրթություն, գիտություն
17:34 12/09/2007
ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՆՇՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀՆԳԱՄՅԱԿԸ
Այսօր Բրիտանական խորհուրդը նշում է Հայաստանում իր գործունեության 5-րդ տարին: Այն մեր երկրում իրականացնում է Չիվինգ և Ջոն Սմիթի անվան կրթաթոշակային ծրագրերը: Այսօր 2007թ. Չիվինգ ծրագրի հաղթող 4 երիտասարդների Հայաստանում Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի արտակարգ դեսպան Էնթոնի Քենթորը հանձնեց Մեծ Բրիտանիա մեկնելու ուղեգրեր:
Ծրագիրը գործում է 1983-ից և մինչ այժմ ունեցել է 100-ից ավելի հայ շրջանավարտ: Դեսպանի խոսքով, Հայաստանից յուրաքանչյուր տարի 4-6 երիտասարդ արժանանում է Չիվինգ կրթաթոշակի և մագիստրոսի կոչում է ստանում Միացյալ Թագավորության կրթական հեղինակավոր հաստատություններում: Է. Քենթորը նշեց, որ կրթաթոշակը հովանավորում է Բրիտանիայում 12 ամիս ուսանելու ծախսը` ներառյալ ապրելու և միջազգային թռիչքի ծախսը:
Ջոն Սմիթի հիշատակի հիմնադրամի ներկայացուցիչ Լորդ ՄքՔլասկին տեղեկացրեց, որ Ջոն Սմիթի անվան ծրագիրը ինտեսիվ 5 շաբաթյա ծրագիր է կառավարման, ժողովրդավարության և հասարակական արդարադատության բնագավառում: Նրա խոսքով, այն ներառում է սեմինարեր և այցելություններ, որոնց նպատակն է ծանոթացնել Մեծ Բրիտանիայում գործող ժողովրդավարական կարգին: Հայաստանում այս ծրագիրը գործում է 2002թ-ից: Այս ծրագրով ամեն տարի Մեծ Բրիտանիա է մեկնում 4-5 հայ երիտասարդ:

Placeholder