ՈՉՆՉԱՑՎԵԼ Է 2800 ԽՈԶ
Տնտեսություն
15:01 12/09/2007

ՈՉՆՉԱՑՎԵԼ Է 2800 ԽՈԶ

Այսօրվա տվյալներով հանրապետությունում «աֆրիկյան ժանտախտ» հիվանդություն ախտորոշմամբ 2800 խոզ է ոչնչացվել: Առավել մեծ թվով խոզեր ոչնչացվել են Տավուշի (մոտ 1500) և Լոռու մարզերում (1200): Այս մասին Panoram.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարարության անասնաբուժության տեսչության պետի տեղակալ Գևորգ Թովմասյանը:
Նրա խոսքով, այժմ կարանտին է հայտարարված միայն հիշյալ երկու մարզերում: Գ. Թովմասյանը հայտնեց, որ Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան և Տաշիրի շրջաններում կարանտին չի հայտարարված, քանի որ այդտեղ վարակի օջախներ չեն հայտնաբերվել: «Երևանում և Արարատի մարզի Բուրաստան գյուղում հայտնաբերվել են վարակի օջախներ, որտեղ դրվել է բակային սահմանափակում»,-հավելեց նա:
Placeholder
ՈՉՆՉԱՑՎԵԼ Է 2800 ԽՈԶ