МТС ԵՎ VIVACELL. ՎԵՐՋ ԱՍԵԿՈՍԵՆԵՐԻՆ
Տնտեսություն
14:54 13/09/2007

МТС ԵՎ VIVACELL. ՎԵՐՋ ԱՍԵԿՈՍԵՆԵՐԻՆ

Ինչպես Panorama.am-ին հայտնի դարձավ ռուսական աղբյուրներից վաղը 15.30-ին Երևանում տեղի է ունենալու մամուլի ասուլիս, որի ընթացքում ռուսաստանյան МТС ընկերության և VivaCell-ի ներկայացուցիչները հայտարարությամբ հանդես կգան` վերջերս տարածված ասեկոսների վերաբերյալ իրենց մեկնաբանություններով:

Ամենայն հավանականությամբ, արվելու է կարևոր հայտարարություն, իսկ քանի որ ասուլիսից հետո  նաև «ֆուրշետ» է պատվիրված, կարելի է ենթադրել, որ ինչ որ բան նշելու առիթ է լինելու: Իսկ այս պահին VivaCell-ից հրավերներ են ուղարկվում բոլոր լրատվամիջոցներին, ներառյալ արտասահմանյան:


Ճշտված տեղեկություններով ասուլիսը տեղի կունենա «Արմենա Մարիոթ» հյուրանոցում: Հիշեցնենք, որ վերջին շրջանում մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ ռուսական МТС ընկերությունը պատրաստվում է գնել VivaCell-ը:

Placeholder
МТС ԵՎ VIVACELL. ՎԵՐՋ ԱՍԵԿՈՍԵՆԵՐԻՆ