ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ
Կրթություն, գիտություն
16:04 13/09/2007

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ

Այսօր տեղի ունեցավ հայոց լեզվի և գրականության համահայկական օլիմպիադայի և հայագիտական գիտելիքների մրցույթի պաշտոնական բացման արարողությունը: ԿԳՆ սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Հրաչ Թադևոսյանը նշեց, որ հայագիտական գիտելիքների մրցույթի և օլիմպիադայի նպատակն է արտերկրում բնակվող հայ երեխաների շրջանում խրախուսել հայոց լեզվի, հայ գրկանության, հայոց պատմության և մշակույթի իմացությունը, օգնել նրանց ճանաչելու Հայաստանը և կապել հայրենիքին:  Հ. Թադևոսյանի խոսքով, օլիմպիադան և հայգիտական մրցույթը կանցկացվեն սեպտեմբերի 13-20-ը Ծաղկաձորում:

Հայագիտական մրցույթին ու հայոց լեզվի և գրականության օլիմպիադային մասնակցում է 10 երկրներից 125 աշակերտ, որոնցից մոտ 80-ը արտերկրից են: ԿԳՆ ներկայացուցչի խոսքով, բացի հիմնական հայոց լեզվի և գրականության և հայագիտական գիտելիքների մրցույթներից նախատեսված է կազմակերպել նախասիրական «Պատանի ճարտասանի», «Պատանի ստեղծագործողի», «Հայրենասիրական երգի» մրցույթներ:

Նա նշեց, որ աշակերտների համար նախատեսված են նաև այցելություններ Հայաստանի պատմամշակութային և կրթական հաստատություններ: Նշենք, որ օլիմպիադիայի փակման հանդիսվոր արարողությունը և հաղթողների պարգևատրումը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին Երևանի Առնո Բաբաջանյանի անվան համրերգասրահում:

Placeholder
ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ