«ՏՏ ԱՄԻՍ 2007»-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Տնտեսություն
12:36 13/09/2007

«ՏՏ ԱՄԻՍ 2007»-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Սեպտեմբերի 17-21-ը «ՏՏ ամիս 2007»-ի շրջանակում Երևանում կանցկացվի «Ինովացիա ECA-2007» միջազգային ինովացիոն համաժողովը, որին կմասնակցեն 60-70 միջազգային և տեղական փորձագետներ և քաղաքականություն մշակողներ տարբեր երկրներից: Ֆորումը արդյունավետ միջոց կհանդիսանա տարածաշրջանում ինովացիոն տեխնոլոգիաների խթանման համար:
Ինչպես հայտնեցին Հայաստանի ՏՏ քլաստերից, համաժողովին զուգահեռ` սեպտեմբերի 18-20-ը կընթանա համակարգչային գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների վեցերորդ միջազգային համաժողով: «ՏՏ ամիս 2007»-ի աշախատանքները կամփոփվեն հոկտեմբերի 28-ին` «Դիջիթեք-2007»-ով, որի նպատակն է շեշտադրել ՏՏ ոլորտի նշանակությունը, իրազեկել տեղի շահագրգիռ կողմերին ՏՏ ոլորտի մասին և նպաստել Հայաստանի, որպես ՏՏ առաջատար ունակություններ ունեցող երկրի, կերպարի ստեղծմանը:

Հիշեցնենք, որ «ՏՏ ամիս 2007»-ը մեկնարկել է սեպտեմբերի 7-ին: Այն կազմակերպվել է մեր երկրի վարչապետի հովանու ներքո: Այս նախաձեռնության հովանավորներն են մեր կառավարությունը, Հայաստանի ՏՏ քլաստերի անդամները, ինչպես նաև պետական և մասնավոր հատվածը ներկայացնող այլ կազմակերպություններ: «ՏՏ ամսվա» շրջանակներում կկազմակերպվեն Հայաստանի ՏՏ ոլորտի միջազգային մրցունակության բարելավման, Հայաստան օտարերկրյա ներդրումների ներգրավման, ինչպես նաև տեղական ընկերություններին hամաշխարհային շուկա մուտք գործելու հնարավորության ընձեռնման ուղղությամբ ունեցած շարունակական հաջողությունների մասին վկայող մի շարք միջոցառումներ:


Placeholder
«ՏՏ ԱՄԻՍ 2007»-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ