Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրթություն, գիտություն
14:35 14/09/2007
ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՌԱԿԱ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՎԵԼԻ ՊԱՀԱՆՋՎԱԾ ԵՆ
ԵՊՀ հեռակա ուսուցման համակարգում 930 տեղի համար մինչ այսօր եղել է 386 դիմում: Առավելագույն դիմում հայտ է ներկայացվել անգլերեն լեզու և գրականություն մասնագիտության համար` 60 տեղի համար 50 դիմում, հայոց լեզու և գրականություն ֆակուլտետում` 50 տեղի համար դիմել է 38 դիմորդ, ինչպես նաև իրավագիտության ֆակուլտետում 30 տեղի համար եղել է 35 դիմում:
Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը, իրավագիտության ֆակուլկտետը միակն է, որ նախատեսված տեղերից ավելի դիմում է ստացել: Ընդհանրապես դիմում հայտ չի ներկայացվել գերմաներեն լեզու և գրականություն մասնագիտացման համար: Նվազագույն դիմում հայտեր են լրացվել մաթեմատիակյի ֆակուլտետի` 30 տեղի համար 2 դիմում, ֆրանսերեն և սոցիալական աշխատանք մասնագիտացումների համար: Այս մասնագիտացումների համար նախատեսված երեսունական տեղերի համար երեքական դիմում-հայտ է ստացվել: Վ. Գալստայանի խոսքով, տնտեսագիտական հինգ մասնագիտություններում, յուրաքանչյուրը քառասուն տեղ, ընդհանուր առմամբ եղել է 20 դիմում:
Նշենք, հեռական ուսուցման համակարգում դիմումների ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 20-ն է: Ընդունելության քննությունները տեղի կունենան հոկտեմբերի 1-ից 12-ը: Հիշեցնենք, որ ընդունելությունը կատարվում է ԵՊՀ 16 ֆակուլտետների 28 մասնագիտությունների շրջանում:

Placeholder