Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Բջջային հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (Мобильные телесистемы, МТС) ձեռք է բերել International Cell Holding ընկերության հիմնադիր կապիտալի 80 տոկոսը: Հիշյալ ընկերությունն անուղղակիորեն հանդիսանում է հայկական խոշորագույն օպերատոր «K-Telecom» ՓԲԸ բաժնետոմսերի միանձնյա սեփականատերը:
Գործարքի գինը կազմում է 310 միլիոն եվրո, որի 50 միլիոն եվրոն վճարվելու է 2008-2010թթ. ընթացքում, եթե իրագործվեն K-Telecom-ի սահմանած եկամտաբերության և շահույթի նպատակային ցուցանիշները: MTC-ը K-Telecom ընկերությանը կտրամադրի նաև մինչև 140 միլիոն եվրո վարկ, որպեսզի վերջինս մարի իր ունեցած պարտքերը և ֆինանսավորի ներդրումային ծրագրերը: «International Cell Holding» ընկերության բաժնետոմսերի մնացած 20 տոկոսի ձեռքբերման մասին պայմանագիրը ուժի մեջ է մտնում 2010թ. հուլիսից ոչ շուտ և գործելու է մինչև 2012թ.: Փաթեթի արժեքը որոշվելու է միջազգային որևէ անկախ բանկի գնահատականի հիման վրա:

Placeholder