Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրթության և գիտության նախարարությունում այս պահին անցկացվում է հայոց եկեղեցու պատմություն, հայոց լեզու և գրականություն, հայոց պատմություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն առարկանների ուսուցիչների հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլը: Մրցույթին մասնակցելու իրավունք է ստացել հանրապետության բոլոր մարզերից մասնակցության հայտ ներկայացրած 200 ուսուցիչներից 41-ը: Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի խոսքով, մրցույթի նպատակն է խրախուսել և գնահատել ուսուցիչներին:
Եզրափակիչ փուլն ընդգրկում է ուսուցչի ստեղծագործական և մանկավարժական կարողությունները գնահատող թեստային առաջադրանք, «կլոր սեղան» բանավեճ` գնահատող հանձնաժողովի առաջարկած թեմայի շուրջ, առաջարկություներ` տվյալ առարկայի դասավանդումը արդյունավետ դարձնելու վերաբերյալ:
Հանրակրթության վարչության պետը հայտնեց, որ յուրաքանչյուր առարկայից հաղթող կճանաչվի երեք ուսուցիչ: Նրա խոսքով, եզրափակիչ մրցույթին մասնակցող 41 ուսուցիչներին կհանձնվի վկայագրեր և դրամական պարգևներ: Մրցույթը կազմակերպել են Հայ առաքելական եկեղեցին ու կրթության և գիտության նախարարությունը:

Placeholder