ՆՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ. ՆՈՐ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳ
Առողջություն
15:04 14/09/2007

ՆՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ. ՆՈՐ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳ

Նոր` Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) ծրագրից օգտվելու և բժիշկ ընտրելու իրավունքն օգտագործելու համար բուժհաստատություն պետք է ներկայանալ ծննդյան վկայականով կամ անձնագրով: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Հայաստանի առողջապահության նախարարության բուժօգնության կազմակերպման վարչության պետ Վահան Պողոսյանը:
«Սեպտեմբեր ամսի առաջին օրերի տվյալներով, Երևան քաղաքի բնակչության մոտ 60 տոկոսն արդեն գրանցվել են իրենց ընտրած ԱԱՊ բժիշկների մոտ: Գրանցման գործընթացն արդյունավետ է ընթանում նաև Լոռու մարզում, որտեղ գրանցվել է 88 տոկոսը»,- ասաց Վ. Պողոսյանը: Նրա հավաստմամբ, Արմավիրի և Արարատի մարզերում գրանցվել են, համապատասխանաբար, բնակչության 61 և 49 տոկոսը: Իսկ Գեղարքունիքի մարզում գրանցվել է ընդամենը 13 տոկոսը: Ըստ Վ. Պողոսյանի, գրանցումը պարտադիր չէ, բայց «...այն քաղաքացին, ով չի գրանցվել որևէ բուժհաստատությունում, և եթե իրեն հարկավոր է շտապ բուժօգնություն, նրա փոխարեն ընտրությունը կկատարի բուժհաստատության տնօրենը»:
Առողջապահության բարեփոխման և բնակչության գրանցման թիմի ղեկավար Գայանե Ղարագեբակյանն իր հերթին հիշեցրեց, որ քաղաքացին մեկ տարվա ընթացքում իրավունք ունի առանց պատճառաբանության հրաժարվել բժշկի ծառայություններից և դիմել այլ մասնագետի: Նրա խոսքով, այս համակարգը չի ազդում այժմ գործող անվճար ամբուլատոր օգնության կարգի վրա:
Ի դեպ, պետությունը յուրաքանչյուր բնակչի համար բուժհաստատությանը վճարում է որոշակի գումար: Այս տարի, Վ. Պողոսյանի հավաստմամբ, փոխանցվել է մոտավորապես 5000 դրամ: Իակ 2001 թ.-ի տվյալներով` ընդամենը 500 դրամ:
Placeholder
ՆՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ. ՆՈՐ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳ