ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ «ԱՐՄԵՆՏԵԼ»-ԻՑ
Տնտեսություն
13:29 17/09/2007

ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ «ԱՐՄԵՆՏԵԼ»-ԻՑ

Խմբագրություն զանգահարած մի քանի քաղաքացիներ այսօր առավոտյան իրենց դժգոհությունն էին հայտնում քաղաքի կենտրոնում «ԱրմենՏել»-ի բջջային և ֆիքսված գծային վատորակ կապից: Որոշ քաղաքացիներ էլ պատրաստվում են իրենց բջջային հեռախոսահամրները փոխել «Վիվասել»-ի համարժեք համարներով, որովհետև ինչպես նրանք փոխանցեցին, առավոտվանից ոչ մի տեղ չեն կարողացել զանգել:

Մեր հարցին ի պատասխան, «ԱրմենՏել»-ի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հասմիկ ՉՈՒԹԻԼՅԱՆԸ հաստատեց, որ առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում «ԱրմենՏելի» բջջային կապը իսկապես վատ է աշխատել: «Կենտրոնում բջջային կապի մի անտենայի աշխատանքի հետ կապված պրոբլեմ կար, բայց այն այժմ վերականգնվել է: Երևի հիմա ծանրաբեռնվել է, կանցնի, որովհետև մի անտենա կենտրոնում լավ չէր աշխատում»,- հաստատեց «ԱրմենՏել»-ի աշխատակիցը:
Placeholder
ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ «ԱՐՄԵՆՏԵԼ»-ԻՑ