Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Նոյեմբերին մոտ 50 կարիքավոր դպրոցների կտրամադրվի 100 համակարգիչ: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԳՆ կրթական ծրագրերի կենտոնի ՏՏ ներդրման բաժնի ղեկավար Նունեն Ոսկանյանը: Նրա խոսքով, համակարգիչների նվիրատվությունն իրականացվում է համակարգիչների շրջանառու համակարգ ծրագրի շրջանակում:
Ն. Ոսկանայանի խոսքով, հիշյալ ծրագիրը դպրոցներին հնարավորություն է տալիս նաև արտոնյալ պայմաններով համակարգիչներ ձեռք բերել: Այսինքն, դպրոցներն այս ծրագիր շրջանակներում ԾԻԳ-ի հետ կնքում են պայմանագիր, որի արդյունքում ձեռք են բերում համակարգիչներ` մուծելով համակարգչի ինքնարժեքի միայն 30% և ավելացված արժեքի հարկը: Այս պարագայում դպրոցը ինքն է որոշում, թե ինչքան համակարգիչ է անհրաժեշտ` կախված իր բյուջեից:
Ն.Ոսկանյանը տեղեկացրեց, որ անցյալ տարվա ընթացքում այս ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ 1200 համակարգիչ է տրամադրվել հանրապետության 411 դպրոցների: Այս տարի նախատեսվում է 1200 համակարգիչ տրամադրել 350-400 դպրոցի:
Նշենք, որ համակարգիչների շրջանառու համակարգը ներդրվել է 2004-ից և կգործի միչև 2008-ը: Մինչ այժմ այդ ծրագրի շրջանակներում համակարգիչներ են ստացել հանրապետության բոլոր մարզերի հանրակրթական 589 դպրոց:

Placeholder