Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Վերջին երեք օրերի ընթացքում հանրապետությունում աֆրիկյան ժանտախտի նոր օջախներ չեն հայտանաբերվել: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց գյուղատնտեսության նախարարության անասնաբուժության տեսչության պետի տեղակալ Գևորգ Թովմասյանը:
Նրա հաշվարկներով, մինչ օրս աֆրիկյան ժանտախտ հիվանդություն ախտորոշմամբ մեր հանրապետության երեք մարզերում և մայրաքաղաքում ոչնչացվել է մոտ 3000 խոզ: Առավել մեծ թվով կենդանիներ են ոչնչացվել Տավուշի և Լոռու մարզերում: Հիշեցնենք, որ նախորդ նիստերից մեկում կառավարությունը հաստատել է հակաժանտախտային համալիր միջոցառումների ծրագիրը, որով ոչնչացված կենդանիների տերերին փոխհատուցման մասին կետ է նախատեսվում:
Գ. Թովմասյանի խոսքով, այսօր էլ կատարվում են նախապես հայտարարված բոլոր միջոցառումները: Հայտարարված է կարանտին, իրականացվում են բակային սահմանափակումներ:

Placeholder