Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Ստրատեգիական պլանավորման ծրագիրը նպաստել է Համալսարանի կառավարման գործընթացների որակի և արդյունավետության բարձրացմանը»,-այսօրվա խորհրդաժողովում ասաց ՀՊՃՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը: Նշենք, որ եզրափակիչ խորհրդաժողովի թեման էր «Ստրատեգիական պլանավորումը բարձրագույն կրթության բնագավառում. Ժամանակակից փորձ և հեռանկար»:
Խորհրդաժողովին ներկա կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ասաց. «Այս ծրագիրն առաջին փորձն է Հայաստանում, և մեկ տարվա արդյունքում ունեցել է իր դրական արդյունքները: Հաջորդ քայլը կլինի ծրագիր հստակեցումը»: Նախագծի արդյունքները կգնահատվեն և կտարածվեն համալսարանում և դրա սահմաններից դուրս: Նախարարի կարծիքով, ծրագիրը կնպաստի մեր երկրի կրթական մակարդակի բարելավմանը:
Բուհի ռեկտորի խոսքով, այս ծրագրի հիմնական նպատակ է նպաստել համալսարանի կայուն զարգացմանը` միջավայրային փոփոխություններին և բարձրագույն կրթության եվրոպական ստանդարտներին համահունչ: Նախագծի շրջանակում կվերապատրաստի բուհի ղեկավար կազմը, կմշակվեն ստրատեգիական պլաններ համալսարանի տարածաշրջանային մասնաճյուղերի դեպարտամենտների համար:

Placeholder