Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Օտտավայի քաղաքային խորհուրդը օրերս միաձայն որոշում է կայացրել Կանադայում Հայաստանի դեսպանության շենքը ընդգրկել Օտտավայի «Ժառանգության ցուցակում»: Նշենք, որ այդ ցուցակում ներառվում են Կանադայի մայրաքաղաքի պատմաճարտարապետական մեծ արժեք ներկայացնող շինությունները:
Ինչպես հայտնեցին ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, այսուհետ մեր երկրի դեսպանության շենքը հիշատակվելու է Օտտավայի զքոսաշրջային ուղեցույցներում և հնարավորություն է ունենալու Բաց դռների օրեր կազմակերպել օտարերկրյա ու կանադական զբոսաշրջիկների համար: Իսկ դա զգալիորեն կընդլայնի Կանադայում Հայաստանի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու հնարավորությունները:
Ի դեպ, այս տարի լրանում է Օտտավայում Հայաստանի դեսպանության շենքի կառուցման 100 տարին: Շենքի արտաքին տեսքը կանադական նշանավոր ճարտարապետ Վերներ Նոֆքեի (1878-1964) գործն է և պատկանում է Իսպանական գաղութատիրական վերածննդի ոճին, որը չափազանց հազվադեպ է հանդիպում Կանադայում:

Placeholder