ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ ՍՏԱՆՁՆԵԼ ՄՈԼԴՈՎԱԿԱՆ ՏԵԽՆՈՊԱՐԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Տնտեսություն
16:48 20/09/2007

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ ՍՏԱՆՁՆԵԼ ՄՈԼԴՈՎԱԿԱՆ ՏԵԽՆՈՊԱՐԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկը Հայաստանի մասնագետներին առաջարկել է ստանձնել Մոլդովայի ՏՏ ձեռնարկությունների տեխնոպարկի կառավարումը: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է «Բիասֆեր տեխնոպարկ» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Վարդանյանը: Նրա կարծիքով, Եվրոպական բանկի կողմից նման վստահությունը բարձր գնահատական է Հայաստանի մասնագետների գործունեությանն և հնարավորություններին: Հայկական կողմը, սակայն չի ընդունել առաջարկը: Ա. Վարդանյանը տեղեկացրեց, որ որոշ ժամանակ երկու երկրների համապատասխան կառույցների միջև նամակագրություն է վարվել: «Մոլդովական տեխնոպարկի կառավարումը մեզանից կպահանջեր լրացուցիչ ջանքեր ու հնարավորություններ, այնինչ աշխատանքի պակաս չի զգացվում նաև մեր տեխնոպարկում և մենք ցանկանում ենք կենտրոնացնել մեր ներուժը Հայաստանում»,- հայտարարել է Ա. Վարդանյանը:

Նշենք,որ հայկական «Վիասֆեր տեխնոպարկ» ընկերությունը Համաշխարհային բանկի կողմից ճանաչվել է լավագույնը տարածաշրջանում և տեղ է զբաղեցնույմ եվրոպական տեխնոպարկերի լավագույն տասնյակում: «Վիասֆոր տեխնոպարկը» միավորում է ՏՏ ոլորտի մոտ 30 ձեռնարկությունների և կառույցների:
Placeholder
ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ ՍՏԱՆՁՆԵԼ ՄՈԼԴՈՎԱԿԱՆ ՏԵԽՆՈՊԱՐԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ