ՎԱՐՉԱՊԵՏԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 3–ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ
Կրթություն, գիտություն
16:41 20/09/2007

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 3–ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

Այսօր վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հայոց լեզվի և գրականության համահայկական երրորդ օլիմպիադայի և հայագիտական գիտելիքների մրցույթի մասնակիցներին:

«Շուրջ մեկ շաբաթ անընդհատ ձեզ հետ էին հայոց լեզուն ու գրականությունը, հայոց պատմությունն ու հայկական արվեստը: Հայրենիքի սրտում` դուք ամբողջովին պարուրված էիք հայրենասիրության ոգով: Համոզված եմ` սրանք իսկապես անմոռանալի օրեր էին»,- նշված է ուղերձում:

Վարչապետը խնդրանք ու հորդոր է հղել մասնակիցներին. «Հետ վերադառնալով` անպայման ու շատ մանրամասն պատմեք ձեր ընկերներին հայրենիքի մասին, պատմեք այն ամենը, ինչ տեսել ու լսել եք, և թող ձեր միջոցով շատ ու շատ հայ երիտասարդներ տեղեկանան իրենց պապերի երկրի` Հայաստան պետության մասին»:




Placeholder
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 3–ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ