ՏՀՏ ԼԻԴԵՐՆԵՐՆ ԱՌԱՆՑ ՓՈՂԿԱՊԻ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ
Տնտեսություն
12:38 20/09/2007

ՏՀՏ ԼԻԴԵՐՆԵՐՆ ԱՌԱՆՑ ՓՈՂԿԱՊԻ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ

Սեպտեմբերի 21-23-ը Դիլիջանում տեղի կունենա «ՏՀՏ լիդերների առանց փողկապի համդիպում» ֆորումը: Միջոցառումը, որը կազմակերպել է ԻՏՁՄ և «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագիրը, հիմնական նպատակն է ոչ պաշտոնկան միջավայրում ուսումնասիրել և քննարկել Հայաստանում ՏՀՏ ոլորտին առնչվող տարաբնույթ խնդիրներ:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկության միությունից տեղեկացանք, որ ֆորումին կմասնակցեն ՏՀՏ ոլորտի տեղական և միջազգային 25 ընկերությունների ներկայացուցիչներ: Միջոցառման շրջանակներում կկազմակերպվեն ՏՏ ոլորտի վերաբերյալ տարբեր թեմաներվ կլոր սեղաններ: Նախատեսվում է նաև արշավ դեպի Հաղարծինի վանական համալիր:

Կազմակերպիչների հավասատմամբ, նմանատիպ միջոցառումներն ունենալու են շարունակական բնույթ: Միության կողմից կարևորվում է արդեն ավանդական դարձած ամենամյա ԴիջիԹեք ՏՏ ցուցահանդեսը /հոկտեմբերի 26-28/, ինչի առաջնային նպատակը ՏՀՏ գործարար սպառողների և նորագույն տեխնոլոգիաներ ու ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջև գործարար միջավայրի ստեղծումն է:

Placeholder
ՏՀՏ ԼԻԴԵՐՆԵՐՆ ԱՌԱՆՑ ՓՈՂԿԱՊԻ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ