ԿԱՐԱՆՏԻՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Առողջություն
14:50 24/09/2007

ԿԱՐԱՆՏԻՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

«Տավուշի ու Լոռու մարզերում դեռևս շարունակվում է աֆրիկյան ժանտախտի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված կարանտինը իսկ վերջին օրերի ընթացքում հիվանդության նոր օջախներ չեն հայտնաբերվել»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժության պետական տեսչության պետ Գրիշա Բաղյանը:

Նրա հավաստմամբ, հիվանդ կենդանիներն անխտիր ոչնչացվում են, բացի այդ շարունակվում են կանխարգելիչ միջոցառումները:
Հերքելով Գեղարքունիքի մարզի Ձորավանք գյուղում դաբաղի օջախի բռնկման վերաբերյալ տեղեկատվությունը, Գ. Բաղյանն ասաց. «Մենք այն ստուգելու համար անհրաժեշտ մասնագետներ ենք ուղարկել գյուղ, նման բան չկա: Դաբաղի դեպքեր ոչ մի տեղ չեն գրանցվել»:

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Ձորավանք գյուղում, որը սահմանակից է Տավուշի մարզին, նույպես հայտնաբերվել էր խոզերի ժանտախտ: Ըստ տվյալների, գյուղում ոչնչացվել էր 60 խոզ: Աֆրիկյան ժանտախտ ախտորոշմամբ մեր հանրապետության երեք մարզերում և մայրաքաղաքում ոչնչացվել է մոտ 3000 խոզ:
Placeholder
ԿԱՐԱՆՏԻՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է