Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Սինոփսիս Արմենիա» ընկերության և Ռուս-Հայկական պետական համալսարանի միջև այսօր ստորգրվեց համագործակցության պայմանագիր: Ինչպես հայտնեցին ընկերությունից, պայմանագրով նախատեսվում է ստեղծել «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» համահամալսարանական ամբիոնը: Ընկերությունը կտրամադրի մինչև 30 տարեկան դասախոսների համար նախատեսված դրամաշնորհ, որը կկոչվի հայ մեծ գիտնական Անանիա Շիրակացու անունով:
Ընկերության ղեկավարությանը կարծիքով, նման քայլերը կնպաստեն ԲՈՒՀ-երում դասախոսական կազմի երիտասարդացման խնդրի լուծմանը:
Համաձայն պայմանագրի, ընկերությունը Ռուս-Հայկական Սլավոնական համալսարանին կտրամադրի նաև «Սինոփսիս»-ի էլեկտրոնային ավտոմատացված նախագծման համալսարանական ծրագրային գործիքների 50 ամբողջական փաթեթներ և դրանց օգտագործման լիցենզիաները:
Սինոփսիս ընկերության նախագահ, գլխավոր օպերացիոն տնօրեն Չի-Ֆուն Չանին` Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման, այդ ոլորտի համար կադրերի պատրաստման գործում արդյունավետ համագործակցության, ինչպես նաև Ռուս-Հայկական համալսարանի ինֆորմացիոն-տեխնիկական ենթակառուցվածքի զարգացման համար կշնորհվի Սլավոնական համալսարանի «Պատվավոր Դոկտոր»-ի կոչումը:

Placeholder