Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրթություն, գիտություն
17:33 25/09/2007
ՏՆՕՐԵՆՆԵՐԻ, ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՈՒ ԴԱՍՏԻԱՐԱԿՆԵՐԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ Է
Այսօր մեկնարկեց կրթության ու գիտության նախարարության կազմակերպած լավագույն տնօրեն, ուսուցիչ ու դաստիարակ ամենամյա մրցույթի վերջին` հանրապետալան փուլը: Այս փուլը ենթադրւոմ է բանավեճ հանրակրթական ուսումնական ծրագրերի և այլ հարցերի շուրջ:
Ըստ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի, մրցույթի նպատակն է խրախուսել կրթական համակարգի աշխատողներին և փորձել գնահատական տալ նրանց աշխատանքին: «Այստեղ ներկա տնօրենները րդեն հաղթել են մարզային փուլում: Սա նշանակում է, որ մենք այսօր զրուցելու և բանավիճելու ենք պետության լավագույն տնօրենների հետ»,-ասաց Ն. Հովհաննիսյանը: Ի դեպ, մրցույթին մասնակից տնօրեններից երկուսը բանասիրական գիտությունների թեկնածու են, իսկ մեկ` դոկտոր:
Մրցույթի հանրապետական փուլում մրցում են 12 տնօրեններ, 11 ուսուցիչներ և 9 դաստիարակներ: Արմավիրի ու Տավուշի մարզերից մասնակցության հայտ չի ներկայացվել: Իսկ Երևանից, հաշվի առնելով դպրոցների մեծ թիվը, մրցույթի հանրապետական փուլում ընդգրկվել է երկու դպրոցի տնօրեն:
Մրցույթի հաղթողները մրցանակները կստանան հոկտեմբերի 6-ին` ուսուցիչների տոնի նախօրեին: Նշենք, որ լավագույ տնօրենը մրցանակ կստանա համակարգիչ, իսկ լավագույն ուսուցչին ու դաստիարակին կտրվի ՎԱԶ 21 07 մակնշի ավտոմեքենա:
Նշենք, որ արդեն վեցերորդ տարին է, ինչ ԿԳՆ-ն իրականացնում է այս մրցույթ-միջոցառումը: Այն արդեն դարձել է ավանդական:

Placeholder