Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Սուրբ Հայաստան.Վերադարձ տուն» ցուցահանդեսը բացվել է օրեր առաջ: Արդեն հազարավոր այցելուներ են Պատմության թանգարանում դիտել այդ մասունքները, դարերի խորքից եկող ուղերձները: «Օրեցօր մեր այցելուները շատանում են: Միջին հաշվով նրանց թիվը հասնում է 300-350: Եղել են օրեր, երբ նրանց թիվը հասել է 600-ի և ավել»,-Panorama am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը: Նրա խոսքով, այցելուների մեջ մեծ թիվ են կազմում սփյուռքահայերը, տուրիստները, բայց ավելի շատ են տեղացիները:
Նշենք, որ արվեստի նմուշները մինչև Լուվրում ցուցադրվելը, ցուցադրված են եղել Պատմության թանգարանում, Մատենադարանում, Էջմիածնում: Այն փաստը, որ ցուցադրվել է Լուվրում, ավելի է ոգևորել հայերիս: «Լուվրում ցուցադրելու հանգամանքը շատ գրավիչ է: Կան մարդիկ, ովքեր գիտեն` արվեստի այդ նմուշները Լուվրից են բերված: Լուվրը գնահատման մի չափանիշ է, որ առարկաներին ուրիշ գրավչություն է տալիս, ուրիշ աչքով ես նայում»,-ասաց Ա.Գրիգորյանը: Նրա խոսքով, եթե Լուվրում ուշադրության կենտրոնում են եղել 4-18-րդ դարերի խաչքարերի հավաքածուն, ապա մեզ մոտ այցելուներին ավելի շատ գրավում են պատկերաքանդակների, մասունքների, ձեռագրերի հավաքածուները:
Տեղեկացնենք, որ տարբեր նախարարությունների, նախարարների համաձայնությամբ, մարզերից ժամանած դպրոցականներն ցուցադրությունը կարող են դիտել անվճար:
«Սուրբ Հայաստան.Վերադարձ տուն» հավաքածուի ցուցադրման բացումը տեղի էր ունեցել սեպտեմբերի 11-ին` Պատմության թանգարանում: Այն կշարունակվի մինչև նոյեմբերի 30-ը:

Placeholder