Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Երկար տարիներ Հայաստանում լռելուց հետո Շուշանիս խնդրանքով սեպտեմբերի 28-ին Կամերային երաժշտության տանը տեղի կունենա իմ մենահամերգը»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Արաքս Մանսուրյանը: Համերգի ժամանակ հնչելու է Շուբերտ, Ֆորե, Կոմիտաս: Նշենք, որ համերգը հովանավորում է Հայաստանի վարչապետը:
Այսօր Հայաստանի մշակութային անցուդարձի մասին տիկին Մանսուրյանը շատ բան չգիտի: «Շատ տեղյակ չեմ: բայց մշակույթը շատ լեցուն է այստեղ: Որակի մասին չեմ կարող ասել: Ուրախ եմ, երբ տեսնում եմ, որ ազդագրեր են կախված»,-ասաց նա: Նրա ցանկությունն այն է, որ հայ երգը ներկայացվի որպես հայ երգ: «Եթե բառերը հայերեն են, իսկ մեղեդին` ոչ, ինչպե՞ս կարող ես ընկալել այդ երգը որպես հայկական: Չեմ կարող տանել այդ երգեցողությունը: Հայ երաժշտությունը, հայկական էլեմենտները Շուշանի նմաններն են պահպանում»,-նշեց արվեստագետը:
Ասուլիսին ներկա Շուշան Պետրոսյանը նույն հարցի շուրջ ասաց. «Կարևորն այն է, որ մշակութային կյանքում շարժում կա: Այն էլ` լեփ-լեցուն: Կազմակերպվում են ներկայացումներ, ցուցահանդեսներ»:
Խոսելով հայկական օպերայի մասին, Արաքս Մանսուրյան նկատեց. «Ինձ համար այսօր օպերա գոյություն չունի: Լավ երգչուհիներ կան, որոնց հավատում եմ: Կոնսերվատորիան լավ, հրաշալի երգիչներ է տվել և տալիս: Առիթ չեմ ունեցել գնալ օպերա»: Նշենք, որ Ա.ՄանսուրյանՆ երազում է Հայաստանում երգել «Անուշ», իսկ Սիդնեյում նա ունեցել է այդ երջանկությունը` ներկայանալով Անուշի դերում:

Placeholder