Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայոց լեզվի, գրականության և հայագիտության մեջ հիմնավոր մոտեցում են ցուցաբերում Հալեպի, Սպահանի և Թեհրանի հայ համայնքների կրթօջախներում, իսկ համեմատաբար ավելի թույլ են Ռուսաստանի և Արցախի ներկայացուցիչները: Այս մասին այսօր` 3-րդ համահայկական օլիմպիադայի արդյունքները ամփոփելիս, ասաց Կրթության և գիտության նախարարության սփյուռքի կրթական բաժնի պետ Հրաչյա Թադևոսյանը:
Նրա հավաստմամբ, նախորդ օլիմպիադայի հետ համեմատած, այս տարի մասնակիցների գիտելիքների բավական առաջընթաց է գրանցվել: «Մակարդակը բավականին բարձր է եղել, և ծրագրված բոլոր միջոցառումները հստակ կատարվել են»,- նշեց բաժնի պետը: Հրաչյա Թադևոսյանի խոսքով, այս տարի մասնակից երկրների թիվը ավելացել է: «Նախորդ համահայկական օլիմպիադային մասնակցում էր 8, իսկ այս տարի 9 երկիր: Ընդհանուր թվով 107 մասնակից է ունեցել: Նշեմ, որ 10-րդ պատվիրակությունը վերջին օրերին տեղեկացրեց, որ չի կարող մասնակցել»,- տեղեացրեց Հրաչյա Թամրազյանը: Նա վստահեցրեց, որ հաջորդ օլիմպիադային մասնակիցների թիվը ավելի շատ է լինելու: Նրա խոսքով, համահայկական օլիմպիադայի 8 օրերի ընթացքում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ, որոնց թվում ժողովրդական երգերի և խաղերի ուսուցում, շուրջպար: Դրանց իրականացման համար ծրագրում ընդգրկվել են համապատասխան մասնագետներ:
Հիշեցնենք, որ 3-րդ համահայկական օլիմպիադան տեղի ունեցավ սեպտեմբերի 13-20-ը: Դրանք անց են կացվում երկամյա պարբերությամբ, իսկ առաջին համահայկական օլիմպիադան անց է կացվել 2003 թվականին:

Placeholder