«ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶՈՒՄ Է»
Կրթություն, գիտություն
15:18 25/09/2007

«ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶՈՒՄ Է»

«Սփյուռքահայ երեխաների թիվը հայկական դպրոցներում տարեցտարի ակնհայտորեն նվազում է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԳ նախարարության սփյուռքի կրթության բաժնի պետ Հրաչյա Թադևոսյանը: Նրա հավաստմամբ, դա պայմանավորված է պահանջների և չափանիշների անհամապատասխանությամբ: «Սփյուռքահայ երեխաները հետագայում խնդիրներ են ունենում, քանի որ տարբերվում են այլ քաղաքացիներից իրենց մշակույթով և կրթությամբ»,- ասաց բաժնի պետը:

Հ. Թադևոսյանը նշեց, որ ուսումնական ծրագրերը արդիականացնելու խնդիր կա: «Հարկավոր է միօրյա դպրոցների համար միասնական կրթական ծրագիր մշակել, որում կընդգրկվեն ուսումնական նյութեր, մեթոդական ծրագրեր, ինչպես նաև դասագրքեր»,-նկատեց բաժնի պետը, հավելելով, որ այդ հարցը օրակարգային է: Այժմ կազմվում է 8 դասագիրք, որոնք նախատեսված են սփյուռքահայ աշակերտների համար:

Բաժնի պետի տվյալներով, աշխարհի տարբեր երկրներում այսօր 150-ից ավելի միօրյա հայկական դպրոցներ են գործում, դրանց թիվը գնալով ավելանում է: Բանախոսը նկատեց, որ սփյուռքահայության կրթության հարցը հայապահպանության գլխավոր հիմնաքարն է և ցավով նշեց, որ Ամերիկայի արևելյան ափերում կան մի շարք երկրներ, որտեղ սփյուռքահայ երիտասարդությունը հայերեն ընդհանրապես չգիտի:
Placeholder
«ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶՈՒՄ Է»