Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Սեպտեմբերի 27-ին ժամը 19-ին «Մոսկվա» կինոթատրոնի շենքում կկայանա «Հաղթողները» ֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմը պատմում է «Փոքր Մհեր» կրթահամալիրի մասին և նվիրված է Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: Կառավարության թիվ 276 որոշմամբ և ՀՀ վարչապետի անմիջական օժանդակությամբ ստեղծված կրթահամալիրն իր գործունեությունը սկսեց 2002 -ին վագոն-տնակներում և 40 սանով… Այսօր կրթահամալիրն ունի 165 սան, ում «Փոքր Մհեր» կրթահամալիրում ստացած դաստիարակությունն ու մի քանի տարվա ուսումնական կյանքը իրավունք է տալիս երախտիքի ֆիլմն անվանել «Հաղթողները»:
Placeholder