Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր կամփոփվեն միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադայի արդյունքները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սինոփսիս-Արմենիա» ընկերության տնօրեն Հովհաննես Մուսաելյանը: Նրա հավաստմամբ, օլիմպիադային մասնակցում են ուսանողներ և դպրոցականներ, որոնք ցանկանում են շարունակել իրենց մասնագիտական ճանապարհը այս ոլորտում: Հաղթողներին մրցանականեր են շնորհվելու: Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանի խոսքով, այս միջոցառումները երիտասարդների մեջ ոլորտի իմացության սահմանները ավելի խորացնելու նպատակ ունեն: «Մենք ապագայի մասնագետներ պետք է պատրաստենք, և կոչ ենք անում այդ գործում ներգրավվել նաև այլ ընկերությունների»,- ասաց նա:
ՏՏ ոլորտում համագործակցության նպատակով Սինոփսիս ընկերությունը պայմանագրեր է կնքել Երևանի պետական, Հայ-ռուսական սլավոնական և Երևանի պետական ճարտագիտական համալսարանների հետ:
Հիշեցնենք, որ երեկ ՏՏ ոլորտի լավագույն 27 ուսանողներ արժանացան Հանրապետության նախագահի մրցանակներին:

Placeholder