Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«ՏՏ ոլորտի զարգացման առումով Հայաստանը տարածաշրջանում առավելություն ունի, և իզուր չէ, որ երկար հետազոտություններից հետո «Սինոփսիսը» ընտրեց հենց Հայաստանը»,- այսօր կայացած ասուլիսում հայտարարեց «Սինոփսիս» ընկերության նախագահ, գլխավոր օպերացիոն տնօրեն Չի-Ֆուն Չանը: Նրա խոսքով, ընկերությունը Հայաստանում ունի երկարաժամկետ ծրագրեր, և նպատակ ունի զարգացնել ՏՏ ոլորտը, այդ թվում նաև հետագայում լավագույն մասնագետների առկայությունն ապահովելը:
«Սինոփսիս-Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը նկատեց, որ այլ երկրներում իրենց անցկացրած միջոցառումները սահմանափակվում էին միայն մեկ օրով, իսկ Հայաստանում այն տևեց մեկ շաբաթ: «Այս բոլոր միջոցառումները ներշնչանքի հետևանք են»,- նշեց նա: Ռիչ Գոլդմանի խոսքով, սա անդրազգային ընկերությունների համար մեծ ազդակ է, որպեսզի նրանք հասկանան, որ ներդրումների համար Հայաստանը հիանալի երկիր է: Ընկերության գործադիր տնօրենի հավաստմամբ, թեև Հայաստանը արտադրողական առումով բարձր ցուցանիշներ չունի, սակայն ընկերության կողմից կազմակերպված միջոցառումները կնպաստեն, որպեսզի բացթողումները լրացվեն:
Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցավ «Սինոփսիս» ընկերության նոր շենքի բացման արարողությունը, որին մասնակցեց նաև նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Placeholder