Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Պարսկաստանում ես ինձ շատ լավ եմ զգում ու դեռևս վերադառնալու մտադրություն չունեմ»,-այսօրվա ասուլիսում ասաց սիմֆոնիկ նվագախմբի նախկին դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Լորիս Ճգնավորյանը: Նրա խոսքով, ժամանակն է թելադրում ամեն ինչ, «և այդ ժամանակը պետք է ճիշտ լինի»:
Լրագրողների այն հարցին, թե ինչու հեռացաք, երաժիշտը կոնկրետ պատասխան չտվեց. «Վիրավորված չեմ հեռացել: Այստեղ ես վայելել եմ ժողովրդի սերն ու հարգանքը, որն ինձ համար մեծ նվեր էր, և այդ «ինչուն» կորում է նման մեծ նվերի մեջ»:
Խոսելով հիմնի փոփոխման մասին, արվեստագետը կարծիք հայտնեց, որ հիմնը պետք է պատմության հետ կապված լինի: «Մեր մարտիկները «Մեր հայրենիք» երգելով են հաղթանակների հասել, առաջ ընթացել»,- ավելացրեց նա:
Արվեստագետի կարծիքով, եթե մենք վերադառնանք մեր մշակույթին, մեր արմատներին, մենք կփայլենք, կճանաչվենք, իսկ այդ հարցում պետք է շահագրգռված լինի եկեղեցին:
Նշենք, որ շուտով լրանալու է Լ. Ճգնավորյանի 70-ամյակը: Այժմ նա զբաղված է իր բոլոր ստեղծագործությունները մի ձայնասկավառակում հավաքելու աշխատանքով: Այս գործում նրան օգնում է Իրան կառավարությունը: Նա հարևան երկրում բնակություն է հաստատել 2000 թվականից:

Placeholder