Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Քիչ անց «Նարեկացի» արվեստի միությունում կկայանա ֆրանսիացի լրագրող և գրող Միշել Ֆորմոնի «Քրիստիի կորուսյալ դրախտը» գրքի շնորհանդեսը: Գիրքը սեպտեմբերին լույս է ընծայվել Տիգրան Մեծ հրատարակչությունում: Գրքի հերոսը հայ ճարտարապետ և նկարիչ Քրիստափոր Թադևոսյանն է:
Ինչպես վկայում է «Նարեկացի» արվեստի միության հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Նաիրա Հայրապետյանը, Միշել Ֆրոմոնի այս գրքի թարգմանությունը հայ ընթերցողին հնարավորություն է ընձեռում ծանոթանալու Ալեքսանդր Թամանյանին աշակերտած, Ժնևում բարձրագույն կրթություն ստացած, հետագայում համբավ ձեռք բերած ճարտարապետ և նկարչական ինքնատիպ ուղղության հեղինակ Քրիստափոր Թադևոսյանի ստեղծագործություններին և արտասովոր փորձություններով լի կյանքին:
Արվեստագետն արմատներով հայկական հազարամյա Ագուլիսից է, քրոջ թոռը ՀՅԴ հիմնադիրներից Քրիստափոր Միքայելյանն է, ում անունով էլ կնքվել է նա: Գրքի հեղինակը Թադևոսյան ընտանիքի կենսագրությունը արժեքավոր փաստարկներով ներկայացնում է նաև 20- րդ դարի առաջին քառորդի Հայաստանի պատմությանը:
Ավելացնենք, որ գրքի հերոսը 1973 թվականից Թեհրանից տեղափոխվել է Ժնև, որտեղ էլ ապրել է մինչև կյանքի վերջին օրը: Նա մահացել է 1992 թվականին:

Placeholder