Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրթություն, գիտություն
13:42 28/09/2007
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՅԼԵՐ ԵՆ ՁԵՌՆԱՐԿՎՈՒՄ
Մինչև 2015 թվականը պետք է հասկանանք, թե այսօրվա կրթական բարեփոխումները ինչ արդյունք տվեցին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայատարարեց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նրա խոսքով, բարեփոխումները պետք է ընթանան երկու ուղղությամբ: Նախ պետք է անել հնարավորինս, որպեսզի մեր կրթական համակարգը համապատասխանի եվրոպական չափանիշներին, և երկրորդ` պետք է ստեղծել համահայկական կրթական համակարգ, քանի որ «մենք ունենք մեծ սփյուռք»:
Նախարարի խոսքով, այս առումով արդեն քայլեր ձեռնարկվում են, սկսվել է Բոլոնիայի գործընթացը: Ինչ վերաբերում է համահայկական կրթական համակարգի ձևավորման ուղղությամբ արդեն քայլեր ձեռնարկվում են: Օրինակ նախորդ տարի, Կահիրեի համալսարանի հայագիտության ամբիոնը Հայաստանի պետբյուջեից ֆինանսական աջակցություն է ստացել:
Անդրադառնալով հանրակրթական դպրոցներին, նախարարը նշեց, որ «լուրջ խնդիրներին կան հումանիտար և բնագիտական առարկանների բլոկում»: Նախարարը առկա խնդիրները որակեց որպես նախորդ տարիններիից մնացած հետևանք, «անցյալում մի պահ եղավ, երբ դպրոցների տնօրեններ դարձան դպրոցից չհասկացող մարդիկ»: Լ. Մկրտչանի կարծիքով, հարցերի լուծման համար ժամանակ է պետք, դրանից հետո միայն Հայաստանը կարող է դառնալ ինտելեկտուալ տարածք:

Placeholder