ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ ՊԱՐԳԵՎՆԵՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ
Կրթություն, գիտություն
12:10 28/09/2007

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ ՊԱՐԳԵՎՆԵՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ

Այսօր կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Հայաստանի անկախության հռչակման 16-րդ տարեդարձի առթիվ պարգևներ հանձնեց գիտության ու կրթության ասպարեզի գործիչներին` ոլորտում կատարած ներդրումների համար:

Պատմագիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պագևատրվեց ԳԱԱ-ի ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը: Գիտության ու կրթության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար Մովսես Խորենացու մեդալով պարգևատրվեց ԵՊՀ-ի հայ նորոգույն գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Գաբրիելյանը իսկ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհվեց ԳԱԱ-ի ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի գիտական ղեկավար Ալպիկ Մկրտչյանին ու ԵՊՃՀ-ի «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոնի վարիչ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի ուսումնական դեպարտամենտի տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Մելիքյանին:

«Ամենամյա այս շնորհանդեսով մենք պատվելու ենք գիտնականներին, որոնք մեծ վաստակ ունեն գիտության ու կրթության բնագավառում: Այստեղ են այն դասախոսները, որոնցից մենք սովորել ենք ու շարունակում ենք սովորել»,- ասաց Լ. Մկրտչյանը:
«Մենք շնորհակալ ենք բարձր պարգևի համար, քանի որ չանտեսվեցին գիտության ու կրթության ոլորտի ձեռքբերումները: Այս պարգևն էլ անկախության ձեռքբերումներից է ու այդ կարևոր հանգամանքը մեզ ոգեշնչում է»,- իր և գործընկերների անունից ասաց Վ. Բարխուդարյանը:
Placeholder
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ ՊԱՐԳԵՎՆԵՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ