Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր մեկնարկեց «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումը: Այն կանցկացվի սեպտեմբերի 29-30-ը` «Ձեռակերտ և անձեռակերտ ժառանգություն» խորագրի ներքո: Այս ընթացքում հանրության համար բաց և անվճար է մշակույթի և բնապահպանության նախարարությունների ենթակայությամբ գործող բոլոր թանգարաններն ու արգելոց-թանգարանները: Միջոցառումը մեկնարկեց Ճարտարապետության ազգային թատրոն-ինստիտուտում «Հուշարձանների լուսանկարման միջազգային փորձը» 12-րդ միջազգային մրցույթի կատալոգի շնորհանդեսով:
Այս ծրագրի շրջանակում միջոցառումներ են տեղի ունենալու Հայաստանի ազգային գրադարանում` «Եվրոպական գրականությունը հայերեն», «Փայտե ծխախոտատուփեր. նորություն և ավանդույթ» ցուցահանդեսները և այլ միջոցառումներ: Սեպտեմբերի 30-ին Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ուսանողների մասնակցությամբ կազմակերպվելու է այցելություն Սաղմոսավանք:
Նշենք, որ այսօր բացմանը ներկա էին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, փոխնախարար Գագիկ Գյուրջյանը, Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բոյանա Ուրումովան և այլք:
«Եվրոպական ժառանգության օրերը բարի կամքի դրսևորումն է: Այս օրերը նշելը մեզանում դարձել է լավ ավանդույթ»,-ասաց Հ.Պողոսյանը:
Բոյանա Ուրումովայի խոսքով, «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումը մշակութային ժառանգությունն իրար միացնող և տարբերող գործոն է, իրար հասկանալու կարևոր գործիք է:
Նշենք, որ Եվրոպական ժառանգության օրերը 1991թ. կյանքի է կոչել Եվրոպայի խորհուրդն:

Placeholder