Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Առողջապահության նախարարությունը պատասխանել է Panorama.am-ի երեկվա «ՏԱՐՕՐԻՆԱԿ «ԲՈԼՈՐՍ ԴԵՊԻ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐ» հրապարակման` կարմրուկի և կարմրախտի պատվաստումների հակացուցումների վերաբերյալ հարցադրումներին:
Ըստ առողջապահության նախարարի խորհրդական Սուրեն Քրմոյանի, կարմրուկի և կարմրախտի պատվաստումները հակացուցված են փաստագրված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ուռուցքային հիվանդությունների, հղիության, արյան ծանր հիվանդությունների (լեյկոզ, հեմոֆիլիա, տրոմբոցիտոպենիկ պուրպուրա), նախորդ պատավաստումից առաջացած անաֆիլակտիկ շոկի կամ անաֆիլակտոիդ ռեակցիայի, 39.5օ C և ավելի ջերմության դեպքերում: ԱՆ պաշտոնյայի հավաստմամբ, եթե հղի կինը ստացել է պատվաստում, ապա դա ցուցում չէ հղիությունը դադարեցնելու համար:
Միաժամանակ կան նաև ժամանակավոր հակացուցումներ: Ցանկացած ծանր կամ խրոնիկ հիվանդության սրացման դեպքում, որն ուղեկցվում է տենդով կամ ընդհանուր վիճակի լուրջ խանգարումներով, պատվաստումը խորհուրդ չի տրվում: Իսկ իմունագլոբուլին, արյան պլազմա կամ ամբողջական արյան ներարկումից հետո պատվաստումը թույլ է տրվում կատարել միայն 3 ամիս անց:
Առողջապահության նախարարության հավաստմամբ, պատվաստանյութն արտոնագրված է ԱՀԿ-ի կողմից, վերջինս բարձրարդյունավետ է և անվտանգ: Նշենք, որ առողջապահության նախարարությունը հոկտեմբերի 1-13-ը բոլոր 6-27 տարեկաններին կոչ է անում պատվաստվել կարմրուկի և կարմրախտի դեմ: Ս. Քրմոյանի խոսքով, նշված կամպանիայի բոլոր պատվաստում իրականացնողները անցել են դասընթաց, ստացել են վկայական, նրանք բոլորը տիրապետում են պատվաստման տեխնիկային, և այս առումով անհանգստանալու առիթ չկա:
Կարմրուկի վերջին բարձրացում Հայաստանում գրանցվել է գրանցվել է 2004-2005թթ. որի ժամանակ 4064 երեխա հիվանդացել է կարմրուկով: Ըստ ԱՀԿ-ի տվյալների տարեկան կարմրուկից մահանում է 350 հազար երեխա:

Placeholder